Կառավարությունը տուրիզմը խթանող նոր կառույց է ստեղծում

29.06.2017 | 16:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Զբոսաշրջություն #կառավարություն
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամ ստեղծելու մասին:

Կառավարության հիմնավորման համաձայն՝ «հիմնադրամը ստեղծվում է զբոսաշրջության բնագավառում մարքեթինգային պետական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով»:

«Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2017թ. հունիսի 13-ին կայացած նիստում որոշվել է վերջինիս գործառույթներից հանել զբոսաշրջության բաղադրիչը եւ զբոսաշրջության զարգացման պետական քաղաքականության եւ ծրագրերի իրականացման նպատակով առաջարկվել է ստեղծել հիմնադրամ: Նոր հիմնադրամի ստեղծումը կլուծի նաեւ միջազգային կազմակերպությունների հետ առավել ակտիվ համագործակցության եւ նպատակային միջոցառումների իրականացման համար հավելյալ ֆինանսական եւ անհրաժեշտ այլ միջոցներ ներգրավելու խնդիրները: ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված է առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել տարեկան 3 միլիոնի՝ ապահովելով ներգնա զբոսաշրջությունից տարեկան առնվազն $3 մլրդ-ին համարժեք տարեկան եկամուտ»,- ասված է կառավարության հիմնավորման մեջ:

Banks.am-ը հիշեցնում է, որ ներկայում զբոսաշրջության ոլորտի հարցերով զբաղվում է նաեւ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության կազմում 2016թ. հոկտեմբերին ստեղծված Զբոսաշրջության պետական կոմիտեն: Կառույցների գործառույթների տարանջատման վերաբերյալ Banks.am-ը հարցում է ուղարկել տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն:
Դիտում՝ 6830
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai