Կոնվերս Բանկը գործարկել է ամառային ակցիա ավանդատուների համար

29.06.2017 | 09:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #«Ամառային» ավանդ
Կոնվերս Բանկը գործարկել է ակցիա, որի շրջանակում հաճախորդները կարող են մինչեւ ս.թ. սեպտեմբերի 1-ը ներդնել «Ամառային» ավանդ` հատուկ պայմաններով:

Ինչպես հայտնել են բանկում, ավանդի նվազագույն չափը 100 000 դրամ է, ժամկետը՝ 12 ամիս, տարեկան անվանական տոկոսադրույքը՝ 10%, Ինտերնետ բանկինգ համակարգով ներդրման դեպքում՝ 10,5%: Ավանդի ամբողջ ժամանակահատվածի համար տոկոսագումարը կվճարվի ավանդի ներդրման պահին:

Ակցիայի շրջանակում բանկի «Կիլիկիա» եւ «Նոր Նորք» մասնաճյուղերում անհատական պահատուփերի ծառայությունը կտրամադրվի 50%-ով նվազեցված սակագնով:

Ակցիայի մասնակիցներին հնարավորություն կընձեռվի նաեւ ստանալ  վարկային քարտ՝ ներդրված ավանդի գումարի մինչեւ եռապատիկի չափով, սակայն ոչ ավելի, քան 1,5 մլն դրամ:

Վարկային սահմանաչափը կտրամադրվի 0% տարեկան դրույքաչափով, առավելագույնը 15 ամիս մարման ժամկետով, որից առաջին 3 ամիսների համար կսահմանվի արտոնյալ ժամանակահատված՝ վարկի մարումը կսկսվի վարկավորման չորրորդ ամսից:

Վարկային քարտը կարող է օգտագործվել տրամադրման օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառապես ConverseQvota ծառայության շրջանակում՝ բանկի հետ համագործակցող ընկերություններից գնումներ կատարելիս:

«Սա Կոնվերս Բանկի հերթական շահավետ առաջարկն է, որն ավանդատուներին հնարավորություն կտա եկամուտ ստանալ խնայողությունների հաշվին եւ, զուգահեռաբար, օգտվելով վարկավորումից, ամառային հանգիստն անցկացնել լավագույն պայմաններում»,- նշել են բանկում:
Դիտում՝ 118407
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai