Տնտեսական ակտիվությունը հունվար-մայիսին արագացել է

20.06.2017 | 13:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#տնտեսական ակտիվություն #ԱՎԾ
2017թ. հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, հանրապետությունում գրանցվել է 6,4% տնտեսական ակտիվություն:

Համեմատության համար նշենք, որ հունվար-ապրիլին նույն ցուցանիշը կազմել էր 5,7%:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2017թ. հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 14,4%-ով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը` կրճատվել 3,5%-ով, իսկ շինարարության ծավալը` 12,1%-ով:

Միեւնույն ժամանակ, առեւտրի շրջանառությունն այս ամիսներին ավելացել է 12,8%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 11%-ով:

Սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) Հայաստանում հաշվետու ամիսներին աճել է 0,4%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 3,5%-ի չափով: 2017թ. հունվար-մայիսին գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 1,9%-ի չափով:

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հունվար-մայիսին ավելացել է 23,1%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն աճել է 20,9 %-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 24,4%-ով:

Դիտում՝ 3745
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai