Իրականացվել է Հուրգադա-Երեւան առաջին կանոնավոր չվերթը

20.06.2017 | 11:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#քաղավիացիա #Զվարթնոց #Հուրգադա
Այսօր վաղ առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել «Էյր Կաիրո» ավիաընկերության՝ առաջին կանոնավոր չվերթ իրականացրած օդանավը:

Ինչպես հայտնել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունում, չվերթով ժամանած առաջին ուղեւորների շարքում էին Կահիրեի հայկական համայնքի քաղաքական եւ մշակութային ոլորտի, ինչպես նաեւ՝ դիվանագիտական համայնքի ներկայացուցիչներ եւ այլ հյուրեր:

««Էյր Կաիրո» ավիաընկերության կանոնավոր չվերթները կխթանեն ուղեւորահոսքի աճը, կնպաստեն տնտեսության զարգացմանը եւ իրենց դրական ազդեցությունը կունենան զբոսաշրջության զարգացման գործում»,- ասված է հաղորդագրությունում:

Քաղավիացիայում հիշեցրել են, որ «Էյր Կաիրո»-ն թույլտվություն է ստացել կանոնավոր չվերթներ իրականացնել Հուրգադա-Երեւան-Հուրգադա եւ Շարմ էլ Շեյխ- Երեւան-Շարմ էլ Շեյխ երթուղիներով:

Հուրգադա-Երեւան-Հուրգադա երթուղով թռիչքները կիրականացվեն յուրաքանչյուր երեքշաբթի, իսկ Շարմ էլ Շեյխ-Երեւան-Շարմ էլ Շեյխ երթուղով թռիչքները՝ յուրաքանչյուր հինգշաբթի:
 
Դիտում՝ 15633
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai