Կոնվերս Բանկը համագործակցում է Armhotels.am հարթակի հետ

20.06.2017 | 11:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #armhotels.am #cashback
Կոնվերս Բանկը, հաճախորդների ամառային հանգիստն ավելի մատչելի եւ հարմարավետ դարձնելու նպատակով, սկսել է համագործակցությունը Armhotels.am հարթակի հետ:

Ինչպես հայտնել են բանկում, հունիսի 15-ից սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում այս կայքով հյուրանոցների ամրագրման, ինչպես նաեւ ծառայությունների պատվիրման դեպքում Կոնվերս Բանկի քարտապանները կստանան 5% cashback:

«Կոնվերս Բանկը կարեւորում է հաճախորդներին որակյալ  եւ մատչելի ծառայությունների տրամադրումը եւ խրախուսում անկանխիկ գործարքների աճը:   Բանկն այդ նպատակով արդեն իսկ համագործակցում է Հայաստանի առեւտրի եւ ծառայությունների ոլորտի մի շարք ընկերությունների հետ՝ ՀՀ տարածքում անկանխիկ գնումների դեպքում քարտապաններին հնարավորություն ընձեռելով օգտվել 10-50% զեղչերից, ինչպես նաեւ  բոնուսային, cashback ակցիաների հնարավորություններից»,- ասված է հաղորդագրությունում:

Զուգահեռաբար, Կոնվերս Բանկն իր քարտապաններին մինչեւ 25% տոկոս զեղչ է առաջարկում Վրաստանում՝ գործընկերների ցանցում:

«Այն հաճախորդները, որոնք կնախընտրեն ամառային հանգիստն անցկացնել Թբիլիսիում, Կոնվերս Բանկի քարտերով վճարումներ կատարելով բանկի գործընկերների ցանցում՝ կստանան 5-25% զեղչ»,- նշել են բանկում՝ հավելելով, որ Վրաստանում ընտրվել են այն վայրերը (մասնավորապես՝ այն հյուրանոցներն ու ռեստորանները), որոնք մեծ մասսայականություն են վայելում եւ ավելի հարմավետ կդարձնեն բանկի հաճախորդների ճամփորդությունը:
Դիտում՝ 8772
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai