Գործարկվել է պարտատոմսերի առցանց վաճառքի հարթակը

16.06.2017 | 16:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վարդան Արամյան #պարտատոմս
ՀՀ ֆինանսների նախարարությունում այսօր գործարկվել է պարտատոմսերի առցանց վաճառքի իրականացման հարթակը, որը ֆիզիկական անձանց եւս թույլ կտա առանց միջնորդի եւ առցանց տարբերակով ձեռք բերել պետական գանձապետական պարտատոմսեր:

Ֆինանսների նախարար  Վարդան Արամյանը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացում, gp.minfin.am կայքի միջոցով իր անձնական հաշվից 50 հազ. դրամի պարտատոմս է ձեռք բերելˋ իր օրինակով ցույց տալով համակարգի արագ ու մատչելի աշխատանքը:

Հիշեցնենք, որ պարտատոմսերի վաճառքը մինչեւ ապրիլի 25-ն իրականացվում էր միայն Երեւանում տեղակայված վաճառքի թվով 5 կետի միջոցով, իսկ ներկայում՝ նաեւ առցանց վաճառքի տարբերակով:

«Կարծում եմ՝ սա բավական լավ հարթակ է մեր քաղաքացիների համար, որպեսզի առանց տանից դուրս գալու եւ «կոշիկ մաշելու» կառավարեն իրենք կանխիկ միջոցներն ու 1000 դրամից սկսած ներդրում կատարեն, իսկ ձեռք բերված պարտատոմսը որոշ ժամանակ անց կարողանա հետ վաճառել պետությանը»,- նշել է նախարարը:

Խոսով 2017-ի առաջին եռամսյակի տվյալների մասին՝ Վարդան Արամյանը դրական է գնահատել տնտեսական աճում գրանցված 6,5% ցուցանիշը, իսկ տնտեսական ակտիվության 5,7%-ը կանխատեսելի համարելովˋ նկատել, որ հունիսի համար եւս որոշակի դանդաղումը չի բացառում, սակայն վստահեցրել՝ առաջիկայում էական նվազում չի սպասվում:

Հարկաբյուջետային քաղաքականության մասով նախարարը նշել է, որ ընթացիկ իրավիճակը թույլ է տալիս ասել՝ գնում են նախապես ծրագրածի համաձայն. մայիս մասին 92,4 մլրդ դրամի հարկերի հավաքում է եղել, տարեվերջին, նախատեսվածի համաձայն, ցուցանիշը կկազմի 1 տրլն 197 մլրդ դրամ:

Ծախսերի առումով թեւ առաջին եռամսյակում պահպանողական քաղաքականություն են վարել, մայիսից սկսած շարժվում են ծրագրված ընթացակարգով, իսկ կառավարության ծրագրից կատարել են բոլոր այն խնդիրներն ու հասել այն նշաձողին, որոնք իրենց առջեւ դրված են եղել:

Անդրադառնալով ՀՀԿ խոսնակի հայտարարությանը, թե «կառավարության նոր ծրագրով առաջարկվում է հստակ թիրախ ընտրել՝ տարեկան ապահովելով 5% տնտեսական աճ, նվազագույն աշխատավարձի 25% աճ եւ  գործազրկության 12% նվազում», նախարարը նշել է հետեւյալը.

«Մեր ծրագրում դնում ենք իրագործման տեսանկյունից բավական բարդ, բայց իրատեսական անելիքներ: Տնտեսական աճի 3,2% ցուցանիշը մեզ համար ցանկալի նշաձող չէ, պետք է ավելի բարձր նշաձող սահմանենք ու ջանքեր ներդնենք: Մրցունակությամբ ուղեկցվող տնտեսական աճի դեպքում մենք կարող ենք մտածել նաեւ սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ»:

Միջոցառման ժամանակ ներկայացվել է նաեւ նախարարության կայքի նորացված տարբերակը, որի կարեւոր նորամուծությունը «վեբինար» հարթակի ներդրում է, ինչը հնարավորություն կտա կազմակերպել կարեւոր թեմաների օպերատիվ արձագանքում եւ լուսաբանում, մասնագիտական ու հանրային քննարկումներ:
Դիտում՝ 3418
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai