ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է #երբշահումես ակցիան

12.06.2017 | 15:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #ակցիա
ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ, անկանխիկ վճարումները խթանող արշավ է գործարկել՝ #երբշահումես:

Ինչպես հայտնել են բանկում, հաճախորդները, կատարելով գնումներ ու վճարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard վճարային քարտերով, հնարավորություն կստանան շահելու կենցաղային տեխնիկայի ձեռքբերման հավաստագրեր, ինչպես նաեւ գլխավոր մրցանակը՝ Hyundai Solaris ավտոմեքենա:
 
Ակցիային մասնակցելու համար բանկի կողմից թողարկված Cirrus/Maestro, MasterCard Standard ու MasterCard Gold քարտապանները, ինչպես նաեւ նրանք, ովքեր կձեւակերպեն ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտերն ակցիայի անցկացման ընթացքում, պետք է հունիսի 10-ից մինչեւ սեպտեմբերի 10-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կատարեն անկանխիկ գործարքներ` 300 հազ. դրամ ու ավելի գումարի չափով ՀՀ ու արտերկրի ցանկացած առեւտրի/սպասարկման կետում եւ ինտերնետում:

Ակցիայի ավարտից հետո 100 ամենաակտիվ քարտապանները կմասնակցեն կենցաղային տեխնիկայի ձեռքբերման 10 հավաստագրերի ու Hyundai Solaris ավտոմեքենայի խաղարկությանը:  
 
Խաղարկությունը կանցկացվի վիճակախաղի միջոցով եւ ուղիղ եթերով կհեռարձակվի հեռուստատեսությամբ:
Դիտում՝ 20583
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai