Սերժ Սարգսյանն այցելել է «Աստանա էքսպո 2017»-ի հայկական տաղավար

10.06.2017 | 18:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սերժ Սարգսյան #«Աստանա էքսպո 2017»
Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Աստանա էքսպո 2017» մասնագիտացված միջազգային ցուցահանդեսի հայկական տաղավար, որը գտնվում է «Մետաքսի ճանապարհ» կոչվող հավաքական տաղավարում:

ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Հայաստանին տրամադրված տարածքում ցուցադրված են ոչ միայն այլընտրանքային էներգետիկայի հայաստանյան առաջարկները, այլեւ զուգահեռաբար ներկայացված են Հայաստանի մշակույթի, պատմության, տնտեսության, զբոսաշրջության եւ ներդրումային հնարավորությունները։

Երկրի ղեկավարին ներկայացվել են հայկական տաղավարում իրականացված աշխատանքները, ցուցադրված նյութերն ու առաջիկա երեք ամիսներին այստեղ նախատեսվող աշխատանքները:

Աստանայի ցուցահանդեսի շրջանակներում մինչեւ սեպտեմբերի 10-ը նախատեսվում է կազմակերպել նաեւ մասնակից երկրների ազգային օրեր:
Դիտում՝ 3849
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai