Գերմանացի գինեգործը՝ հայերին. Դուք պետք է լինեք բացառիկ
07.06.2017 | 11:29
Գլխավոր էջ /
Նորություններ /

Լուսանկարը՝ blogspot.com

Այս մասին Յոախիմ Հեգերն ասել է Մեդիամաքսին տված հարցազրույցում:
«Ձեզ հարկավոր է ճամփորդել եւ ներկայացնել ձեր գինին այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Լոնդոնը, Նյու Յորքը, միգուցե՝ Փարիզը: Նույնիսկ ֆրանսիացիներն ու իտալացիները երբեմն պատրաստակամ են նոր արտադրանք փորձել: Սակայն, կարծում եմ, ձեզ հարկավոր է ձգտել դեպի Լոնդոն եւ Նյու Յորք: Եվ Գերմանիա: Գերմանիան բաց է ցանկացած տեսակի գինիների համար»,- ասել է Յոախիմ Հեգերը, որը Koor հայկական գինեգործարանի հրավերով վերջերս ժամանել էր Հայաստան:
Նրա խոսքով՝ սպառողներից շատերը փնտրում են ինչ-որ հազվագյուտ, բոլորի համար անհասանելի մի բան, եւ դա կարող է լավ հնարավորություն դառնալ:
«Չգիտեմ, որոնք են խաղողի այգիների տարածքի ընդլայնման հնարավորությունները, բայց եթե դրանք չկան, դուք պետք է լինեք բացառիկ»,- նշել է գերմանացի գինեգործը:
Յոախիմ Հեգերի հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: