Նախագահը ծանոթացել է Տավուշում իրականացվող բիզնես ծրագրերին

07.06.2017 | 09:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սերժ Սարգսյան #«Տավուշ տեքստիլ»
Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 6-ին այցելել է սահմանամերձ Արծվաբերդ համայնքում գտնվող «Տավուշ տեքստիլ» ընկերության մասնաճյուղ՝ ծանոթացել ընկերության զարգացման ծրագրերին:

Նախագահը եղել է նաեւ «Տավուշ տեքստիլ»-ի Բերդի մասնաճյուղում: 2015թ. գործունեությունը սկսած ընկերությունը ներկայումս ունի արտադրամասեր մարզի Չորաթան, Արծվաբերդ եւ Մոսեսգեղ համայնքներում, ինչպես նաեւ ընթացքի մեջ են Բերդ եւ Պառավաքար համայնքներում արտադրամասերի հիմնման աշխատանքները:

«Տավուշ տեքստիլ»-ում այսօր աշխատում է 274 մարդ` 120.000 դրամ միջին ամսական աշխատավարձով:

Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ Ենոքավան համայնքում գտնվող «Ապագա ռեզորթ» եւ «Յելլ էքստրիմ պարկ» ընկերություններ՝ ծանոթացել Ենոքավան գյուղի էքստրեմալ եւ արկածային զբոսաշրջության զարգացման համար ստեղծված պայմաններին, այդ թվում՝ հյուրանոցային ենթակառուցվածքներին:

Նույն համայնքում երկրի ղեկավարն այցելել է նաեւ Ենոքավանի «Ֆրանսիական գյուղ» հյուրանոցային համալիր, ծանոթացել համալիրի կառուցման աշխատանքների ընթացքին:

2014թ. Ենոքավան եւ ֆրանսիական Վիլքրոզ համայնքների միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, ըստ որի երկու համայնքները դարձել են քույր համայնքներ, եւ հիմք է դրվել համայնքների տնտեսությունների, հատկապես զբոսաշրջության ոլորտի զարգացման ուղղությամբ համագործակցությանը:

Դիտում՝ 1594
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai