Զարգացման հիմնադրամը Իտալիայում ներկայացուցիչ կունենա

01.06.2017 | 11:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստանի զարգացման հիմնադրամ #Shaula International
Հայաստանում ստեղծված Shaula International խորհրդատվական ընկերությունը կդառնա Հայաստանի զարգացման հիմնադրամի պաշտոնական ներկայացուցիչը Իտալիայում:

Հիմնադրամում նշել են, որ ներկայացուցիչ ընկերությունը կնպաստի Իտալիայից Հայաստան ներդրումների ուղղորդմանն ու գործարար հնարավորությունների ավելացմանը:

Համապատասխան փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է այսօր՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի եւ Shaula International ընկերության գործադիր տնօրեն Ֆաբիո Լենցիի կողմից: Ստորագրման արարողությանը ներկա է եղել Հայաստանում Իտալիայի դեսպան Ջովաննի Ռիչուլին։

Shaula-ն պատրաստակամություն է հայտնել իտալական ընկերություններին ներկայացնել Հայաստանի բիզնես միջավայրը, արտոնյալ առեւտրային ռեժիմները, երկու կողմերի գործարարների համար առավել ամուր գործնական կապերի հիմք ստեղծել:

«Իտալական գործարար հանրության հետ պետք է բիզնեսի լեզվով խոսենք՝ իրենց գործարար կարիքներն ավելի լավ ու ամբողջական հասկանալու համար: Իտալիայում գործարար խորհրդատվական հաջողված փորձ ունեցող ընկերության հետ այս հուշագրի ստորագրումը դրա առաջին քայլն է»,- նշել է Արմեն Ավակ Ավակյանը:

«Մենք պատրաստ ենք ամբողջ ուժով իրագործել այս նախաձեռնությունը՝ դեպի Հայաստան ավելի շատ ներդրումներ եւ գործարարների ներգրավելու, արտահանումն ու զբոսաշրջությունը խթանելու համար»,- ընդգծել է Ֆաբիո Լենցին:
Դիտում՝ 39204
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai