Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն ու Microsoft-ը կաջակցեն ՓՄՁ-ների թվայնացմանը

30.05.2017 | 12:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ #Microsoft #ՓՄՁ
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն ու «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչությունն այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել:

Վերջինի նպատակն է համատեղ աջակցել Հայաստանում ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչների մրցունակության եւ արդյունավետության բարձրացմանը:

Մասնավորապես, նախատեսվում է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի կողմից ՓՄՁ ոլորտի զարգացմանն ուղղված ոչ ֆինանսական ծառայությունների շրջանակում իրականացվող բիզնես դասընթացներին ավելացնել նաեւ «Բիզնեսի թվայնացում» եւ դրա կիրառությամբ գործընթացների արդյունավետության բարձրացման վերաբերյալ դասընթացներ:

Միաժամանակ, բանկի sme.acba.am բիզնես պորտալում Microsoft-ի հետ համատեղ ստեղծվել է «Բիզնեսի թվայնացում» բաժին, որտեղ կտեղադրվեն բիզնեսի թվայնացման վերաբերյալ նյութեր, թվայնացման առավելությունների, ընձեռվող նոր հնարավորությունները նկարագրող լուծումների վերաբերյալ խորացված տեղեկատվություն:
Դիտում՝ 47058
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai