Հայաստանում կոմպոզիտային թղթադրամներ կներդրվեն

26.05.2017 | 16:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #թղթադրամ #կոմպոզիտային
ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդն այսօրվա նիստում որոշել է դրամաշրջանառության մեջ մտցնել նոր՝ կոմպոզիտային (թուղթ՝ երկու կողմից պատված պոլիմերով - խմբ.) թղթադրամներ:

Ինչպես հայտնել են ԿԲ-ում, նոր թղթադրամների տպագրության նպատակով հայտարարվել է մրցույթ։

«Կոմպոզիտային նոր թղթադրամները մի քանի անգամ ավելի երկարակյաց են եւ ունեն անվտանգության առավել բարձր բազմաստիճան համակարգ»,- ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ ԿԲ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանն ավելի վաղ հայտարարել էր պլաստիկ կամ հիբրիդային թղթադրամներ թողարկելու՝ ԿԲ մտադրության մասին:
Դիտում՝ 6325
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai