Ամերիկյան մի շարք խոշոր ընկերություններ կայցելեն Հայաստան

26.05.2017 | 12:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#ներդրումներ #KPMG
Կալիֆոռնիայի խորհրդատվական ընկերության ղեկավար Սթիվ Սամուելյանն ասել է, որ առաջիկայում նախատեսվում է կազմակերպել ամերիկյան մի քանի խոշոր ընկերության ներկայացուցիչների այցը Հայաստան՝ ներդրումային դաշտին տեղում ծանոթանալու եւ փոխգործակցության հնարավորությունները գնահատելու նպատակով:

Այս մասին Սթիվ Սամուելյանն ասել է մայիսի 24-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի բիզնես ոլորտի ներկայացուցիչների համար կազմակերպված քննարկման ժամանակ:

Նա նշել է, որ  ամերիկյան գործարար դաշտի հետ հարաբերությունների նոր սկիզբ է դրվում՝ հավելելով, որ բիզնես-քննարկումները կշարունակվեն նաեւ առաջիկայում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ բազմաթիվ այլ ոլորտներում ներդրումային հեռանկարային ծրագրեր իրականացնելու նպատակով:

Ինչպես հայտնել են ԱԳՆ-ում, հանդիպմանը մասնակցել են Լոս Անջելեսի, Օրինջի մարզերի, Գլենդեյլ եւ Լոս Անջելես քաղաքների առեւտրի պալատների ղեկավարներ, բիզնես ոլորտի խորհրդատվական կառույցների անդամներ եւ ամերիկյան խոշոր եւ միջին ընկերությունների ներկայացուցիչներ:

ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչ Վալերի Մկրտումյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը՝ անդրադառնալով օրենսդրությանը, հեռանկարային ոլորտներին եւ գործարար պոտենցիալին:

Քննարկման մասնակիցները ծանոթացել են նաեւ KPMG միջազգային խորհրդատվական ընկերության վերլուծությանը՝ Հայաստանի ներդրումային հնարավորությունների, հարկային քաղաքականության ու Հայաստանի կառավարության կողմից ներդրողներին տրվող արտոնությունների մասին:
Դիտում՝ 1624
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai