Քննարկվել են Doing Business 2017-ի միջոցառումները

24.05.2017 | 15:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Doing Business #Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր քննարկվել է Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավման (Doing Business) 2017թ. միջոցառումների ծրագրի նախագիծը:

Ներկայացվել են, մասնավորապես, բիզնես սկսելու եւ զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցման, ՓՄՁ խթանման, ներդրողների պաշտպանվածության, շինարարական թույլտվությունների ստացման, էլեկտրոնային համակարգերի շարունակական ներդրման, վարկերի հասանելիության, սեփականության գրանցման, ենթակառուցվածքներով ապահովման ցուցանիշների բարելավման ուղղությամբ նախատեսվող միջոցառումները:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին հանձնարարվել է Doing Business 2017-ի միջոցառումների ծրագրի նախագիծը քննարկել բիզնես հանրության ներկայացուցիչների եւ միջազգային գործընկերների հետ, սեղմ ժամկետում լրամշակումներ կատարել եւ վերջնական տարբերակը ներկայացնել կառավարություն:

Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանն իր վերջին ելույթում կարեւորել էր Doing Business-ի վարկանիշում ՀՀ դիրքերի բարելավումը:

«Մեր նպատակն է առաջիկա 4-5 տարիների ընթացքում գործարարությամբ զբաղվելու էր Doing Business-ի վարկանիշով առաջադիմել մինչեւ առաջին 20-յակը եւ հետագա տարիներին կայուն տեղ զբաղեցնել առաջին 15 հորիզոնականներում: Սա մեզ շատ է հարկավոր»,- ասել էր նախագահը։
Դիտում՝ 3165
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW