Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն առաջնորդության թեմայով դասընթաց է կազմակերպել

23.05.2017 | 15:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ #ՓՄՁ
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի նախաձեռնությամբ կայացել է «Ադապտիվ առաջնորդություն» թեմայով դասընթաց, որին մասնակցել են ավելի քան 30 ՓՄՁ-ների ղեկավարներ:

«Այս միջոցառման նպատակն է մասնակիցներին առաջարկել առաջնորդման նոր մոտեցում, որի հիմքում ընկած է «դիտարկել, մեկնաբանել եւ գործել» համակարգը»,- նշել է դասընթացի բանախոս, ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Մարտին Գալստյանը:

Նրա խոսքով՝ դասընթացի հիմնական նպատակը ոչ այնքան տեղեկատվության տրամադրումն է, այլ մասնակիցների մտածողության փոփոխությունը:

Ինչպես հայտնել են բանկում, դասընթացին ներկայացվել են առաջնորդության տարբեր դպրոցների մոտեցումները, ինչպես նաեւ խոսվել ոլորտի վերջին զարգացումների մասին: Միջոցառումն ավարտվել է քննարկումներով ու գործնական աշխատանքով:

«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն առաջինն էր Հայաստանում, որ սկսեց իրականացնել բիզնես դասընթացներ փոքր եւ միջին ձեռնարկատերերի համար՝ նպատակ ունենալով աջակցել Հայաստանում ձեռներեցության զարգացմանը:

Դասընթացների ֆորմատը հնարավորություն է ստեղծում ոչ միայն ձեռք բերել տեսական եւ պրակտիկ գիտելիքներ, այլ նաեւ հանդիսանում է հարթակ՝ փորձի փոխանակման եւ նոր գործընկերային կապերի ստեղծման համար»,- ասված է հաղորդագրությունում:

Դասընթացն անվճար է ինչպես բանկի հաճախորդների, այնպես էլ մյուս մասնակիցների համար: Նրան կարող են մասնակցել կազմակերպության սեփականատերերը, ղեկավարները, տնօրեններն ու որոշման կայացմանը մասնակցող այլ անձիք:

Բանկի կողմից տրամադրվող ոչ ֆինանսական պրոդուկտներին եւ դրա շրջանակում իրականացվելիք անվճար բիզնես դասընթացներին մասնակցելու համար կարելի է գրանցվել այստեղ:
Դիտում՝ 42729
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai