ՀՀ զբոսաշրջային կենտրոնները կապահովվեն շուրջօրյա դեղատներով

18.05.2017 | 16:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր հանձնարարել է մարզային համայնքներում ապահովել դեղատների շուրջօրյա հասանելիություն:

Առողջապահության նախարարի պաշտոնակատարին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում ուսումնասիրել Հայաստանում 24 ժամ եւ առանց հանգստյան օրերի աշխատող դեղատների առկայությունն ապահովելու հնարավորությունը եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություն:

Հանձնարարվել է նաեւ բանակցել դեղատնային ցանցերի հետ՝ հերթապահ դեղատների առկայությունը ՀՀ բնակավայրերում ապահովելու նպատակով:

«Խնդիրը վերաբերում է բոլոր բնակավայրերին, սակայն ի հայտ է եկել տուրիստական կենտրոն հանդիսացող Ծաղկաձոր քաղաքում: Անգամ Հրազդան քաղաքում շուրջօրյա դեղատուն չկա»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ հանձնարարելով  ուշադրություն դարձնել հատկապես զբոսաշրջային բնակավայրերին:
Դիտում՝ 1611
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai