ՓՄՁ ԶԱԿ-ը սիրիահայ գործարարների համար անվճար սեմինար է անցկացրել

18.05.2017 | 12:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՓՄՁ ԶԱԿ #սեմինար
«Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամը սիրիահայ գործարարների համար այսօր անվճար սեմինար-խորհրդատվություն է անցկացրել:

Ինչպես հայտնել են ՓՄՁ ԶԱԿ-ում, սեմինարին մասնակցել են տնտեսության տարբեր ոլորտներում գործող 17 սիրիահայ գործարարներ:

Միջոցառման շրջանակում ՓՄՁ ԶԱԿ-ի իրավախորհրդատու Արսեն Պետրոսյանը ներկայացրել է 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող Հարկային օրենսգրքի` փոքր եւ միջին ձեռնարկություններին վերաբերող դրույթները:

Ներկայացվել են օրենսգրքի հատուկ հարկային ռեժիմները, այդ թվում՝ շրջանառության հարկի, ընտանեկան ձեռնարկատիրության համակարգը, արտոնագրային հարկը, քննարկվել վարչարարության եւ փաստաթղթաշրջանառության բնագավառի նորամուծությունները, ՀԴՄ-ների շահագործման եւ ծախսերի հիմնավորվածության հարցերը:

Սեմինարին անդրադարձ է եղել նաեւ ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգրքին վերաբերող հարցերի, տրամադրվել գործարար խորհրդատվություն՝ բիզնեսի կազմակերպման, ապրանքների եւ ծախսերի հաշվառման, ներմուծման եւ արտադրության կազմակերպման վերաբերյալ:
Դիտում՝ 1853
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai