Իրականացվել է Երեւան-Թել Ավիվ առաջին չվերթը

17.05.2017 | 17:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Արմենիա» #Քաղավիացիա
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում այսօր տեղի է ունեցել «Արմենիա» ավիաընկերության՝ Երեւան-Թել Ավիվ-Երեւան երթուղով առաջին չվերթի բացման շնորհանդեսը:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը, շնորհավորելով ավիաընկերության տնօրինությանը, ընդգծել է Երեւան-Թել Ավիվ- Երեւան երթուղով իրականացվող չվերթի կարեւորությունը եւ ավիաընկերությանը մաղթել ապահով ու արդյունավետ թռիչքներ:  

Քաղավիացիայում նշել են, որ չվերթի շնորհանդեսին մասնակցել են նաեւ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը, «Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը:


Միջոցառման ավարտից հետո «Արմենիա» ավիաընկերության օդանավով առաջին ուղեւորները մեկնել են Իսրայել:

Երեւան-Թել Ավիվ-Երեւան երթուղով չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ հինգշաբթի եւ կիրակի օրերին:

Թռիչքների գնային քաղաքականությանը կարող եք ծանոթանալ Banks.am-ի այս հրապարակման մեջ:
Դիտում՝ 3338
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai