«Կամուրջ» ՈՒՎԿ-ն գործարկել է «Հեշտ վարկ 19 րոպեում» վարկատեսակները

17.05.2017 | 12:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Կամուրջ» ՈՒՎԿ #վարկ
«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը ներդրել է նոր «Հեշտ վարկ 19 րոպեում» սպառողական վարկատեսակները, որոնք հնարավորություն են տալիս հաճախորդներին ստանալ վարկ 150 000, 400 000 կամ 750 000 դրամի չափով՝ միայն անձնագրով կամ նույնականացման քարտով եւ սոցիալական քարտով:

Կազմակերպությունում նշել են, որ վարկը տրամադրվում է մինչեւ 24 ամիս ժամկետով, որից մինչեւ 2 ամիսը կարող է լինել արտոնյալ ժամկետ, երբ վարկի մայր գումարի վճարում հաճախորդը չի կատարում:

«Այս նոր վարկատեսակները ստեղծվել են՝ հաշվի առնելով շուկայի պահանջարկը: «Հեշտ վարկ 19 րոպեում» սպառողական վարկատեսակները բաղկացած են 3 մասից՝ «Հեշտ վարկ 1-ով», «Հեշտ վարկ 2-ով» եւ «Հեշտ վարկ 3-ով»:

Հեշտ վարկ 1-ով վարկատեսակի դեպքում, հաճախորդը ունենալով միայն դրական վարկային պատմություն եւ ներկայացնելով միայն անձնագիր/նույնականացման քարտ եւ սոցիալական քարտ, կարող է ստանալ վարկ հենց 150 000 դրամի չափով:  Այս դեպքում աշխատանքի վայրից տեղեկանքի ներկայացման պահանջ չկա, անհրաժեշտ է միայն, որ հաճախորդը լինի գրանցված աշխատող՝ դրական վարկային պատմությամբ, ընդ որում, հաշվի չի առնվում ո՛չ աշխատավարձի չափը, ո՛չ պաշտոնը»,- նշել է «Կամուրջ» ՈՒՎԿ-ի Մարքեթինգի, ՀԿ եւ գովազդի բաժնի ղեկավար Արմեն Արեւյանը:

Նա տեղեկացրել է, որ եթե հաճախորդը մոտենում է իր ընկերոջ կամ գործընկերոջ հետ, ապա նրանք կարող են օգտվել «Հեշտ վարկ 2-ով» վարկատեսակից՝ ընդհանուր ստանալով հենց 400 000 դրամի վարկ:

««Հեշտ վարկ 2-ով» վարկատեսակի առավելություններից է հանդիսանում նաեւ այն հանգամանքը, որ վարկառուներից մեկը կարող է ընդհանրապես չունենալ վարկային պատմություն, ինչպես նաեւ գրանցված աշխատանք: Անհրաժեշտ է միայն, որ 2 վարկառուներից մեկը բավարարի նշված պայմաններին (չներկայացնելով տեղեկանք աշխատանքի վայրից՝ լինի գրանցված աշխատող՝ դրական վարկային պատմությամբ)»,- հավելել է Արմեն Արեւյանը:

Նրա խոսքով՝ նույն սկզբունքով է աշխատում նաեւ «Հեշտ վարկ 3-ով» վարկատեսակը: Եթե հաճախորդը մոտենում է իր ընկերների կամ գործընկերների հետ, վարկի գումարը կազմում է 750 000 դրամ:

«Տվյալ վարկատեսակների համար մենք չենք օգտագործում «մինչեւ» եզրույթը, այլ մենք տրամադրում ենք «հենց» 150 000, 400 000 կամ 750 000 դրամի չափով վարկեր:
Նոր վարկատեսակի առավելություններից է նաեւ այն, որ վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է ընդամենը 19 րոպեի ընթացքում: Նշեմ նաեւ, որ ընկերության գործող եւ նախկին հաճախորդները վարկը ստանում են այլ՝ արտոնյալ պայմաններով:

Մենք վստահ ենք, որ այս նոր վարկատեսակը ձեռք կբերի հաճախորդների լայն շրջանակ, քանի որ այն հնարավորություն է ընձեռում հաճախորդին, նույնիսկ առանց վարկային պատմության, ստանալ վարկ եւ ստեղծել իր սեփական վարկային պատմությունը»,- ամփոփել է «Կամուրջ» ՈՒՎԿ-ի Մարքեթինգի, ՀԿ եւ գովազդի բաժնի ղեկավարը:
Դիտում՝ 10185
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai