Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը բիզնեսին 100 օրով կազատի վարկի տոկոսից

11.05.2017 | 17:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ #ակցիա
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը ՓՄՁ եւ կորպորատիվ հաճախորդների համար փաթեթային լուծում է գործարկել:

Ինչպես նշել են բանկում, մայիսի 10-ից մինչեւ օգոստոսի 1-ը ներառյալ բիզնես հաճախորդներին կտրամադրվեն վարկային միջոցներ 3-6 տարի տեւողությամբ՝
մինչեւ 100 մլն դրամով՝ սկսած 12% տարեկան տոկոսադրույքից եւ
մինչեւ 250 հազ. դոլարով եւ եվրոյով՝ սկսած 10% տարեկան տոկոսադրույքից:  
    
Ֆինանսական միջոցները կտրամադրվեն 0% տարեկան անվանական տոկոսադրույքով առաջին 100 օրացուցային օրերի համար:

Բացի այդ, առաջարկից օգտվող գործարարներին կտրամադրվեն հետեւյալ լրացուցիչ առավելությունները՝

- Անվճար ArCa Business եւ Visa Business քարտեր,
- Ավճար ACBA Online եւ ACBA Mobile ծառայություններ,
- Անվճար POS-տերմինալի տեղադրում,
- Աշխատավարձային քարտերի սպասարկում բանկում գործող լավագույն պայմաններով,
- Green Leasing պրոդուկտից 2%-ով ավելի ցածր տոկոսադրույքով օգտվելու հնարավորություն:

«Այս առաջարկը թարմ շունչ կհաղորդի հայաստանյան բիզնեսին: Բանկը, հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, իր աջակցությունն է ցուցաբերում ՓՄՁ բիզնեսի զարգացմանը»,- ասված է հաղորդագրությունում:

Առաջարկվող բիզնես վարկի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:
Դիտում՝ 44313
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai