Հայաստանի զարգացման հիմնադրամը նոր տնօրեն ունի
06.05.2017 | 10:11 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Մայիսի 5-ին վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը:
Նիստում քննարկվել եւ հաստատվել են ՀԶՀ 2016թ. ֆինանսական եւ գործունեության հաշվետվությունները:
Խորհուրդն ընդունել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարէն Մկրտիչեանի հրաժարականի դիմումը: Նա տեղեկացրել է, որ պատրաստվում է սեփական խորհրդատվական եւ ներդրումային ընկերությունը հիմնել:
Արմեն Ավակ Ավակյանը ծնվել է 1986 թվականին Թեհրանում: Ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը եւ Կենտրոնական եվրոպական համալսարանը (Հունգարիա):
Աշխատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում՝ որպես գործադիր տնօրենի օգնական, եղել է «Գարրիսոն Գրուփ» կազմակերպության վաճառքի գծով տնօրենն ու ռեգիոնալ տնօրենը:
2016թ. դեկտեմբերի 1–ից՝ ՀՀ վարչապետի խորհրդականն է:
Վերջին լուրեր
06.06.2025 | 16:12 Նորություններ
06.06.2025 | 13:41 Նորություններ
05.06.2025 | 12:45 Նորություններ
Ամիօ բանկ. Ապագայի մասնագետների կողքին՝ որպես վստահելի գործատու
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: