«Իդրամ» դրամապանակը կարելի է համալրել QiWi միավորներով

28.04.2017 | 17:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Իդրամ» #QiWi
«Իդրամ» համակարգի միջոցով QiWi դրամապանակից Հայաստանում առաջին անգամ հնարավոր կլինի փոխանցումներ իրականացնել:

Ինչպես հայտնել են «Իդրամ»-ում, այս ծառայությունը հնարավոր է դարձել QiWi միջազգային վճարային համակարգի հետ ուղիղ համագործակցության արդյունքում:

«Մինչ այս «Իդրամ» օգտատերերն ունեին դեպի QiWi հաշիվներ փոխանցումներ իրականացնելու հնարավորություն: Նոր ծառայության շնորհիվ՝ փոխանցումներ հնարավոր է իրականացնել երկկողմանի` QiWi-ից «Իդրամ» եւ հակառակը»,- ասված է հաղորդագրությունում:

Ընկերությունում նշել են, որ «Իդրամ» դրամապանակում մուտքագրելով գումարի չափը դրամով՝ օգտատերը տեսնում է դրամ-ռուբլի փոխարկման փոխարժեքը եւ գործարքն իրականացնում վայրկյանների ընթացքում: Ծառայության համար միջնորդավճար չի գործում:

««Իդրամ» եւ QiWi վճարային համակարգերի լայնամասշտաբ համագործակցությունը մեծ նախադրյալներ է ստեղծում հայկական էլեկտրոնային փողի եւ առեւտրի զարգացման համար՝ հնարավորություն տալով փոխարկելիության շնորհիվ QiWi համակարգում ունեցած իրենց միջոցները սպառել «Իդրամ» համակարգում եւ նաեւ հակառակը՝ «Իդրամ» հաշվից գումար փոխանցել QiWi համակարգ եւ օգտագործել բազմաթիվ ուղղություններով»,- ընդգծել են ընկերությունում:
Դիտում՝ 3809
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai