Աշխատանքային օրենսգիրքն «արմատապես կփոխվի»

27.04.2017 | 12:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Աշխատանքային օրենսգիրք #Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում հանձնարարել է փոփոխություններ մշակել ՀՀ Աշխատանքային օրենսգրքի համար:

Վարչապետի խոսքով՝ Օրենսդրության ազգային կենտրոնի, ինչպես նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից կատարված ուսումնասիրություններից ու քննարկումներից պարզվել է, որ Աշխատանքային օրենսգիրքն «արմատական վերանայման կարիք ունի»:

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ փոփոխությունների արդյունքում «պետք է թեթեւացվի նաեւ գործատուի վարչական բեռը»:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ինչպես նաեւ արդարադատության նախարարներին հանձնարարվել է համատեղ ստեղծել աշխատանքային խումբ, որն իննամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ կներկայացնի Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծ, որը համահունչ կլինի կառավարության որդեգրած ծրագրին եւ կհամապատասխանի եվրոպական մոտեցումներին:
Դիտում՝ 5571
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai