Յունիբանկը Պրահայում կիբերանվտանգության համաժողովի է մասնակցել

20.04.2017 | 17:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #կիբերանվտանգություն
Յունիբանկի Տեղեկատվական անվտանգության դեպարտամենտի աշխատակիցները Պրահայում մասնակցել են CyberCentral համաժողովին, որը նվիրված էր կիբերանվտանգության խնդիրներին:

Ինչպես հայտնել են բանկում, համաժողովին մասնակցելու նպատակով հրավիրվել էին տարբեր երկրների մասնագետներ՝ կիբերանվտանգության համակարգի շարունակական զարգացման հիմնահարցերը քննարկելու եւ փորձի փոխանակման նպատակով։

«Տեղեկատվական անվտանգության ապահովումը բոլոր բիզնես գործընթացներում մշտապես եղել է Յունիբանկի ուշադրության կենտրոնում: Բանկն իր գործունեության մեջ կիրառում է նորագույն սարքեր, տեխնոլոգիաներ եւ լավագույն ընկերությունների կողմից մշակված ծրագրային ապահովում»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում հիշեցրել են ISO 27001:2013 միջազգային ստանդարտների պահանջին համապատասխան տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի հաջող ներդրման մասին՝ նշելով, որ ամեն տարի անցնում են նաեւ PCI DSS (PCI Data Security Standard) ստանդարտի պահանջներին համապատասխան սերտիֆիկացիոն աուդիտ:

Յունիբանկի Տեղեկատվական անվտանգության դեպարտամենտի տնօրեն-Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի ղեկավար Լուսինե Սիմոնյանի խոսքով՝ նման համաժողովների մասնակցությունը հնարավորություն է տալիս միջազգային մասնագետների հետ քննարկել կիբերսպառնալիքներին դիմագրավելու նոր համակարգերի եւ մեթոդների կիրառությունը, գնահատել իրավիճակը եւ ներկա մարտահրավերները՝ կիբեռանվտանգության համակարգերն ավելի հուսալի դարձնելու համար:
Դիտում՝ 4331
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo