Հունվար-մարտին 6,6% տնտեսական ակտիվություն է գրանցվել

20.04.2017 | 14:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#տնտեսական ակտիվություն #ԱՎԾ
2017թ. հունվար-մարտին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, հանրապետությունում գրանցվել է 6,6% տնտեսական ակտիվություն:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2017թ. հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 16,1%-ով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը` կրճատվել 1,5%-ով, իսկ շինարարության ծավալը` 13,6%-ով:

Միեւնույն ժամանակ, առեւտրի շրջանառությունն այս ամիսներին ավելացել է 11,3%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 10%-ով:

Սպառողական գների ինդեքսը Հայաստանում հաշվետու ամիսներին նվազել է 0,3%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ ավելացել 3,4%-ի չափով: 2017թ. հունվար-մարտին գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 1,1%-ի չափով:

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հունվար-մարտին ավելացել է 17,4%-ով: Ընդ որում, ներմուծման ծավալն աճել է 17,9%-ով, արտահանման ծավալը՝ 16,5%-ով:
Դիտում՝ 2466
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai