Կոնվերս Բանկը «Արգենտինական գինու շաբաթ»-ի գործընկերն է

19.04.2017 | 16:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Էդուարդո Էռնեկյան #գինի

Կոնվերս Բանկը հանդես է եկել Հայաստանում Արգենտինայի դեսպանատան կազմակերպած՝ «Արգենտինական գինու շաբաթ»-ի գործընկեր:

Բանկում նշել են, որ «Մալբեկ» գինու համաշխարհային օրվան նվիրված միջոցառումները կանցկացվեն Երեւանում՝ ապրիլի 17-23-ը:

«Սա Հայաստանում Արգենտինայի դեսպանատան  եւ Կոնվերս Բանկի համագործակցությամբ կազմակերպված հերթական միջոցառումն է: Դրա շրջանակում Կոնվերս Բանկն իր հաճախորդներին է առաջարկում միջոցառման  գործընկեր ռեստորաններում ու գինետներում վայելել արգենտինական հայտնի «Մալբեկ» գինին եւ օգտվել 15% գումարի հետվերադարձի հնարավորությունից»,- նշել են բանկում՝ հավելելով, որ հաճախորդները եւս 15% զեղչ կստանան ռեստորաններից  եւ գինետներից օգտվելիս:

«Արգենտինական գինու շաբաթ»-ի շրջանակում, ի թիվս այլ գինիների, ներկայացվելու են արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող Bodega del Fin del Mundo գործարանի Fin del Mundo Single Vineyard, Postales and Reserva del Fin del Mundo գինիները:

«Bodega del Fin del Mundo գործարանը գտնվում է խաղողի աճեցման համար լավագույն պայմաններն ունեցող արգենտինական Պաթագոնիայում, ինչի շնորհիվ էլ գինին աչքի է ընկնում իր բույրերի եւ համային հարուստ փունջով: Bodega del Fin del Mundo-ի գինիները Հայաստանում վաճառվում են արդեն մի քանի տարի, եւ «Արգենտինական գինու շաբաթ»-ը հիանալի հնարավորություն է եւս մեկ անգամ վայելելու դրանք»,- նշել է Էդուարդո Էռնեկյանի ընկերությունների խմբի «Կարաս Վայն» գործարանի Մարքեթինգի եւ հաղորդակցման պատասխանատու Բեատրիս Արսլանյանը:

«Արգենտինական գինու շաբաթ»-ի շրջանակում քաղաքացիներին հնարավորություն կընձեռվի վայելել արգենտինական գինիներ ու ազգային ուտեստներ, կկազմակերպվի տանգոյի երեկո, ինչպես նաեւ գինու ոլորտի մասնագետների համար սեմինար:

Դիտում՝ 11910
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai