«Գրանթ Թորնթոն Հայաստան»-ը նշում է 20-ամյակը

19.04.2017 | 11:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Գրանթ Թորնթոն Հայաստան» #աուդիտ

«Գրանթ Թորնթոն Հայաստան»-ն այս տարի նշում է իր հիմնադրման 20-ամյակը, որի կապակցությամբ ապրիլի 20-ին՝ ժամը 18:00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կազմակերպում է ընդունելություն:

«Ստանալով Հայաստանում առաջին աուդիտորական լիցենզիան՝ 1997-ից ի վեր «Գրանթ Թորնթոն»-ը տրամադրում է աուդիտորական եւ հարակից ծառայություններ, ինչպես նաեւ մասնագիտական խորհրդատվություն հանրային եւ մասնավոր հատվածների կազմակերպություններին»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում:

Միջոցառմանը կմասնակցեն աշխարհի տարբեր երկրներից ժամանած «Գրանթ Թորնթոն» ցանցի ղեկավարներ, ինչպես նաեւ շուրջ 200 հրավիրված հյուրեր, այդ թվում՝ բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, հայ եւ արտասահմանցի գործարարներ, ֆինանսական կառույցների, ՀՀ Կենտրոնական եւ առեւտրային բանկերի ներկայացուցիչներ:

Արարողությանը ներկա գտնվելու համար Հայաստան կժամանեն «Գրանթ Թորնթոն»-ի գլոբալ գործադիր տնօրեն Էդվարդ Նասբաումը, «Գրանթ Թորնթոն»-ի գլոբալ կառավարման թիմի անդամ, բիզնեսի զարգացման, ինչպես նաեւ ԱՊՀ տարածաշրջանի «Գրանթ Թորնթոն» անդամ ընկերությունների զարգացման գծով առաջնորդ Գերնոտ Հեբեշթրայթը, ինչպես նաեւ «Գրանթ Թորնթոն Ֆրանսիա»-ի գլխավոր գործադիր տնօրեն եւ «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի հիմնադիր Դանիել Քուրքջյանը:

«Լինելով անկախ աուդիտորական եւ խորհրդատվական ընկերություններ միավորող աշխարհի առաջատար կազմակերպություններից մեկի՝ «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ»-ի անդամ` մեր ընկերությունը զբաղեցնում է առաջատարի դիրքը Հայաստանի շուկայում՝ մատուցելով ծառայություններ, որոնք համապատասխանում են ամենաբարձր մասնագիտական չափանիշներին: Իր գործունեության ընթացքում ձեռք բերած փորձի եւ հաճախորդների վստահության շնորհիվ` «Գրանթ Թորնթոն»-ը ընդլայնել է իր գործունեության աշխարհագրությունը՝ մատուցելով որակյալ ծառայություններ նաեւ ԱՊՀ եւ այլ երկրներում:

Միջոցառումը հիանալի հնարավորություն է մեր գործընկերների եւ հաճախերդների հետ միասին ամփոփելու մեր անցած ճանապարհը, 20 տարիների աշխատանքի արդյունքներն ու ձեռքբերումները, ինչպես նաեւ վերահաստատել մեր պատրաստակամությունը երկրի տնտեսության զարգացման գործում մեր շարունակական ներդրումն ունենալ՝ կիրառելով մեր մասնագիտական գիտելիքներն ու փորձը հանուն մեր հաճախորդների, գործընկերների եւ համայքների կենսակերպի բարելավման»,- նշել է «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի տնօրեն-բաժնետեր Գագիկ Գյուլբուդաղյանը:

Դիտում՝ 5946
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai