Բացվել է Կոնվերս Բանկի «Կոտայք» մասնաճյուղը

12.04.2017 | 14:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #մասնաճյուղ

Կոնվերս Բանկն ընդլայնում է ծառայությունների մատուցման աշխարհագրությունը՝ «Առինջ Մոլ»-ի տարածքում գործարկելով «Կոտայք» մասնաճյուղը:

««Կոտայք» մասնաճյուղի գործարկումը բանկի մասնաճյուղային ցանցի զարգացման եւ արդիականացման ծրագրի հերթական քայլն է: Այս մասնաճյուղի բացմամբ Հայաստանի խոշորագույն մանրամեծածախ առեւտրի կենտրոնի՝ «Առինջ Մոլ»-ի հաճախորդները եւ հարակից բնակավայրերի բնակիչները կարող են օգտվել ունիվերսալ բանկային ծառայությունների ամբողջ փաթեթից՝ ավանդ, վարկ, արտարժույթի փոխանակում, տեղական եւ միջազգային փոխանցումներ եւ այլն: Բանկի տարածքում կձեւավորվեն հաճախորդների սպասարկման ենթակառուցվածքներ՝ բանկոմատների եւ բանկի վճարային տերմինալների ցանց»,- նշել են բանկում:

Կոնվերս Բանկն այս տարի նախատեսում է եւս 3 նոր մասնաճյուղի գործարկում, ինչպես նաեւ Երեւանում ու մարզերում գործող մասնաճյուղերից 6-ի վերանորոգում եւ արդիականացում:

«Կոնվերս Բանկում միշտ կարեւորել են ծառայությունների հասանելիությունը եւ սպասարկման որակի եւ պայմանների բարելավումը: Այդ առումով տարածքների բարեկարգման ու մասնաճյուղերի ցանցի ընդլայնման աշխատանքները լինելու են շարունակական»,- ընդգծել են բանկում:

Ներկայում Երեւանում եւ մարզերում գործում է Կոնվերս Բանկի 34 մասնաճյուղ:

Դիտում՝ 25268
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai