Մեկնարկել են Երեւան-Բեյրութ ուղիղ չվերթները

11.04.2017 | 14:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Արմենիա» #ավիաչվերթ

«Արմենիա» ավիաընկերությունն այսուհետ Երեւան-Բեյրութ-Երեւան կանոնավոր ավիաչվերթներ կիրականացնի:

Ինչպես հայտնել են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից, չվերթները մինչեւ հունիս կիրականացվեն շաբաթական մեկ անգամ, հունիսից՝ երկու, իսկ հուլիսից՝ երեք անգամ։

Նախօրեին՝ ավիաչվերթի պաշտոնական բացմանը, Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանն ու ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը կարեւորել են երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման եւ զբոսաշրջության զարգացման հեռանկարը:

«Այս չվերթը սպասված եւ անհրաժեշտ էր: Այն բխում է ՀՀ կառավարության կողմից հայտարարված «բաց երկնքի» քաղաքականությունից, համաշխարհային շուկային Հայաստանի հասանելիության  բարձրացման անհրաժեշտությունից: Չվերթը, մասնավորապես, կնպաստի  Հայաստանի եւ Լիբանանի միջեւ  առեւտրատնտեսական կապերի եւ զբոսաշրջային փոխադարձ այցելությոնների առավել ակտիվացմանը»,- ասել է Մեխակ Ապրեսյանը:

Դիտում՝ 2319
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai