ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է ոսկու գրավով վարկերի պայմանները

07.04.2017 | 15:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #վարկ

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար բարելավել է ոսկու եւ ոսկյա զարդերի գրավադրմամբ վարկերի պայմանները:

Ինչպես հայտնել են բանկում, դրական վարկային պատմություն ունեցող հաճախորդները, մինչեւ հուլիսի 20-ը ձեւակերպելով ոսկու գրավադրմամբ վարկ, կկարողանան ստանալ վարկ՝ ոսկու գնահատված արժեքի մինչեւ 150%-ի չափով:  

Տոկոսադրույքները դրամով վարկի դեպքում սկսվում են 16,5%-ից, իսկ դոլարի դեպքում` 9,5%-ից: Վարկը տրամադրվում է 5 տարի ժամկետով, իսկ վարկի մարման եղանակն ընտրում է հաճախորդը:

Վարկ ստանալու համար անհրաժեշտ է բանկ ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ (կամ վերջինի բացակայության դեպքում՝ տեղեկանք):

«Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է հաշված րոպեների ընթացքում եւ ձեւակերպումը կատարվում է տեղում»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում տեղեկացրել են, որ գործում են նաեւ արտոնյալ պայմաններ այլ բանկերից ոսկու գրավադրմամբ վարկերի գնման դեպքում:


Դիտում՝ 11471
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo