«Տաշիր Կապիտալ»-ը գնել է Հրազդան ՋԷԿ-ը

29.03.2017 | 14:03 Գլխավոր էջ / Նորություններ /

Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր Կապիտալ» ընկերությունը գնել է «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսերը:

Համապատասխան գործարքին այսօրվա նիստում իր համաձայնությունն է տվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:

«Թույլատրել «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության 100 (հարյուր) տոկոս բաժնետոմսերը վաճառելու «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը»,- ասված է ՀԾԿՀ որոշման մեջ:

Դիտում՝ 832
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai