Պրոմեթեյ Բանկը Reebok Armenia-ի հետ քոբրենդային քարտ է թողարկել

28.03.2017 | 16:34 Գլխավոր էջ / Նորություններ /

Պրոմեթեյ Բանկը Reebok Sports Club Armenia-ի հետ համատեղ քոբրենդային քարտ է ներկայացրել:

Ինչպես հայտնել են բանկում, քարտը հնարավորություն է տալիս ստանալու 100 հազ. դրամից մինչեւ 1 մլն դրամ քարտային վարկ՝ տարեկան 18% անվանական տոկոսադրույքով եւ 12 ամիս մարման ժամկետով:

100 000-500 000 դրամ վարկային գիծ ստանալու համար անհրաժեշտ է՝

- ներկայացնել նույնականացման (ID) քարտ, կամ անձնագիր եւ սոց. քարտ,
- լինել գրանցված աշխատող,
- վերջին 12 ամսում չունենալ դասակարգված վարկ,
- վերջին 12 ամսվա ընթացքում չունենալ վարկի մարման՝ 30-ից ավելի ժամկետանց օր:

500 001-1 000 000 դրամ վարկային գիծ ստանալու դեպքում նաեւ անհրաժեշտ է, որպեսզի՝

- բոլոր վարկերի գծով ամսական մարումները չգերազանցեն զուտ եկամտի 50%-ը,
- վերջին աշխատավայրում աշխատանքային ստաժը կազմի նվազագույնը 6 ամիս:

Վարկի գումարով կարելի է վճարել սպորտային ակումբի այցելության տարեկան անդամակցության փաթեթի համար, կատարել գնումներ ակումբի տարածքում գտնվող Reebok Fit Hub սրահում, օգտվել մարզասրահի սրճարաններից եւ այլ ծառայություններից:

Քարտ ձեռք բերելու համար անհրաժեշտ է սպորտայի ակումբի ընդունարանում լրացնել համապատասխան դիմումը:

Բանկում տեղեկացրել են, որ մարզասրահի ծառայություններին եւ փաթեթների գներին ծանոթանալու համար կարելի է զանգահարել 010 36 36 36, իսկ քարտի եւ քարտային վարկի համար` 010 56 20 36 համարով:
 

Դիտում՝ 2975
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai