Երեւանն ու Աշխաբադն ընդլայնում են տնտեսական կապերը

28.03.2017 | 13:10 Գլխավոր էջ / Նորություններ /

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն այսօր ասել է, որ Աշխաբադը շահագրգռված է եւ կարեւորում է Հայաստանի հետ տնտեսական համագործակցության հետագա զարգացումն ու ամրապնդումը:

Այս մասին Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նշել է Աշխաբադում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը:

«Մեր ժողովուրդներն ունեն պատմական ջերմ հարաբերություններ ու կապեր: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնական այցը կարող է լավագույնս նպաստել մեր եղբայրական հարաբերությունների հետագա զարգացմանը տնտեսության տարբեր ոլորտներում՝ էներգետիկա, տրանսպորտ, գյուղատնտեսություն, մեքենաշինություն, արդյունաբերություն: Ունենք փոխգործակցության մեծ ներուժ եւ պատրաստ ենք քննարկել Ձեր առաջարկներն ու գաղափարները»,- ասել է Թուրքմենստանի նախագահը:

«Այցի նպատակն է հանգամանորեն քննարկել տնտեսական համագործակցության տարբեր հարցեր ու նախագծեր, որոնք թույլ կտան ակտիվացնել տնտեսական փոխգործակցությունը, ավելացնել առեւտրաշրջանառության ծավալները՝ օգտագործելով առկա մեծ ներուժը»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Կողմերը քննարկել են տնտեսության տարբեր հարցեր եւ համոզմունք հայտնել, որ տնտեսական համագործակցությունը կարող է խթանել երկկողմ առեւտրաշրջանառության աճը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումները շարունակել ապրիլին՝ Երեւանում, աշխատանքային խմբերի մակարդակով:

ՀՀ վարչապետի եւ Թուրքմենստանի նախարարների կաբինետի անդամների քննարկումների ընթացքում էլ թուրքմենական կողմը շահագրգռվածություն է հայտնել ակտիվորեն համագործակցել հայկական տարբեր ապրանքների մատակարարման, ավիաչվերթների կազմակերպման, Երեւանի օդանավակայանը որպես տրանզիտային գոտի օգտագործելու, ավտոգազալիցքավորման ճնշակայանների կառուցման եւ այլ ուղղություններով: 

Դիտում՝ 1105
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai