Համաշխարհային բանկը $1,8 մլն կուղղի ՀՀ գյուղոլորտի զարգացմանը

24.03.2017 | 11:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Համաշխարհային բանկը (ՀԲ) «Գյուղատնտեսական քաղաքականության մոնիտորինգի եւ գնահատման կարողությունների զարգացման ծրագրի» շրջանակում $1,8 մլն դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին:

Ինչպես հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունում, համապատասխան համաձայնագիրը նախօրեին ստորագրել են նախարար Վարդան Արամյանն ու ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին:

Ծրագրի նպատակն է հզորացնել ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի մոնիտորինգի եւ գնահատման կարողությունները եւ համակարգերը՝ վերջինիս հնարավորություն տալով իրականացնել փաստերի վրա հիմնված գյուղատնտեսական քաղաքականության վերլուծություններ եւ ձեւակերպում:

Վարդան Արամյանը, կարեւորելով Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը, նշել է, որ դրամաշնորհը կնպաստի գյուղատնտեսության ոլորտի ու գյուղնախարարության կարողությունների զարգացմանը:

Դիտում՝ 818
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai