KPMG-ն ՀՀ ներդրումային միջավայրը կներկայացնի միջազգային հարթակներում

23.03.2017 | 16:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության եւ «Քեյ Փի Էմ Ջի» (KPMG) ընկերության միջեւ ստորագրվել է Պայմանավորվածությունների մասին հուշագիր:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, հուշագիրը ստորագրվել է վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ՝ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի եւ KPMG ընկերության Ռուսաստանի ու ԱՊՀ մյուս երկրների գործընկերների անդամ Վիկտոր Ակուլյանի միջեւ:

Հուշագրի համաձայն՝ KPMG-ն պատրաստելու է Հայաստանի ներդրումային ու գործարար միջավայրը ներկայացնող տեղեկատվական նյութեր, որոնք ներկայացվելու են միջազգային տարբեր հարթակներում:

KPMG-ն ամենախոշոր միջազգային խորհրդատվական աուդիտորական ընկերություններից է, գործում է մոտ 160 երկրում, այդ թվում՝ Հայաստանում: 

Դիտում՝ 1961
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai