ՀԷՑ-ի նոր հաշվիչները էլեկտրոնային եղանակով կվերահսկեն ջրի ծախսը

23.03.2017 | 10:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության եւ ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախաձեռնությամբ Արմավիրի մարզի Հովտամեջ համայնքում գործարկվել է Էլեկտրաէներգիայի առեւտրային հաշվառման ավտոմատացված համակարգը (АСКУЭ), որը 30 րոպե պարբերականությամբ ջրի բացթողման, ծախսի եւ այլ տվյալներ կփոխանցի համակարգչին՝ թույլ տալով կատարել ջրի հաշվարկ ու վերահսկում:

Պատասխանատուների հիմնավորմամբ՝ նոր համակարգը թույլ կտա խուսափել ջրային կորուստներից եւ բարձրացնել էներգախնայողության մակարդակը:

Ներկայում ՀՀ ոռոգման մեխանիկական համակարգում օգտագործվում է 930 էլեկտրական հաշվիչ: Մինչեւ 2016թ. ՀԷՑ-ի կողմից 103 ինդուկցիոն էլեկտրական հաշվիչ փոխարինվել է ժամանակակից եւ առցանց տվյալներ հաղորդող АСКУЭ էլեկտրական հաշվիչներով:
 
Նախատեսվում է, որ մինչ 2017թ. ոռոգման շրջանի մեկնարկը մնացած 827-ը եւս կփոխարինվեն ժամանակակից հաշվիչներով:

АСКУЭ հաշվիչներն արտադրվել են Հայաստանում եւ հանդիսանում են ՀԷՑ-ի սեփականությունը:

ՀԷՑ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր բիզնեսում կարեւոր բաղադրիչ է հաշվառման հստակությունը:

«Էլեկտրոնային համակարգը կկատարելագործի աշխատանքն ու կբերի կորուստների նվազեցման, ֆինանսական հոսքերի կառավարման բարձրացման: Հաշվիչներն արտադրված են Հայաստանում, լիարժեք համապատասխանում են միջազգային բոլոր նորմերին: Այս ծրագրի արդյունքում բոլոր պոմպային հորերում էլեկտրաէներգիայի արտադրությունը կվերահսկվի մեկ վահանակի կողմից, որի տեղեկությունը հասանելի կլինի մեզ եւ Ջրային պետական կոմիտեի ու տեղական ընկերությունների կառավարիչների համար»,- ասել է Կարեն Հարությունյանը:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արսեն Հարությունյանը եւս նշել է, որ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը ջրային ոլորտի համակարգում կբերի կորուստների նվազեցմանն ու ջրի բալանսավորմանը:
 



Դիտում՝ 5115
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai