ՎՏԲ-Հայաստան Բանկն ապառիկի դիմաց պարգեւավճար է տրամադրում

22.03.2017 | 16:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում ապառիկ վարկի ամբողջական մարումից հետո ստանալ վարկի մայր գումարի մինչեւ 20%-ի չափով պարգեւավճար:

Ինչպես հայտնել են բանկում, ներկայում ապառիկ վարկավորման շրջանակում հաճախորդներին վճարվել է ավելի քան  28 մլն դրամի պարգեւավճար:

Առաջարկը շարունակում է գործել բոլոր այն հաճախորդների համար, որոնք կօգտվեն բանկի ապառիկ վարկավորումից, անվճար կմիանան «Սուպերդրույք» ծառայությանը եւ պատշաճ կերպով կկատարեն ամենամսյա վարկային վճարումները (առնվազն՝ 6 ամիս):

Վերադարձման ենթակա պարգեւավճարը հաշվարկվում է՝ ըստ փաստացի վարկի մարման ժամկետի: Պարգեւավճարը վճարվում է հաճախորդին վարկի մայր գումարի տոկոսի տեսքով (մինչեւ 20%)՝ վարկի վերջնական մարման ժամանակ:

Ապառիկ վարկավորման պայմանների եւ «Սուպերդրույք» ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է ՎՏԲ-Հայաստան Բանկի կայքում:

Դիտում՝ 385
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai