«Օվալ պլաստիկ»-ը կավելացնի արտահանման ծավալները

21.03.2017 | 11:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Օվալ պլաստիկ» ընկերությունը, որ զբաղվում է մեկանգամյա օգտագործման պլաստմասե տարաների եւ այլ ապրանքատեսակների (պոլիէթիլենային փաթեթներ, պլաստիկ շշեր, արկղեր, դույլեր) արտադրությամբ, մտադիր է ընդյալնել արտադրատեսականին եւ մեծացնել արտահանումը:

Այս մասին ընկերության հիմնադիր Վարուժան Խալաթյանը հայտնել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի՝ ընկերության արտադրամաս կատարած այցի շրջանակում:

Նախարարությունում նշել են, որ պետության աջակցությամբ ընկերությունը ձեռք է բերել սարքավորումներ եւ շրջանառու միջոցներ, ինչի շնորհիվ ընդլայնել է իր գործունեությունը, մեծացրել արտահանման ծավալները եւ ուղղությունները։

Վարուժան Խալաթյանի խոսքով՝ 2017թ. հիմնական ուղղվածությունը լինելու է արտահանման ծավալների մեծացումը, ակնկալվում է նաեւ նախորդ տարվա համեմատ 50% աճի գրանցում։

«Ունենք ծրագրեր մեր արտահանման եւ տեսականու ընդլայման ուղղությամբ, որոնք կապված են ֆինանսավորման հետ։ Այս առումով մենք կրկին ակնկալում ենք պետական աջակցություն»,- նշել է ընկերության հիմնադիրը:  

Վարուժան Խալաթյանը հավելել է, որ գործունեությունը սկսել են կաթնամթերքի փաթեթավորումից, իսկ այսօր շուրջ 500 արտադրատեսակ ունեն։

Սուրեն Կարայանն էլ կարեւորել է ընկերության գործունեությունը ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելու համատեքստում:

«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանն էլ ընդգծել է, որ «Օվալ պլաստիկ»-ի հետ համագործակցում են 2015-ից:

«Ընկերությունը սկզբում ուներ մոտ 1,5 մլրդ դրամ տարեկան շրջանառություն, շուրջ 100 աշխատակից, իսկ այսօր տարեկան շրջանառությունը գրեթե կրկանապատկվել է, իսկ աշխատատեղերը 300-ից ավելի են։ Ընկերությանը տրամադրել ենք շուրջ 340 մլն դրամ վարկ երկու փուլով՝ սուբսիդավորելով նաեւ 3 տոկոսը։ Առաջիկայում նախատեսում ենք շարունակել համագործակցությունը։ Ընկերության գործունեությունը մեր տնտեսության համար ռազմավարական է, քանի որ փոխարինում է Թուրքիայից ներկրված արտադրանքին»,- ասել է Արթուր Բադալյանը:

Դիտում՝ 2006
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo