Կայացել է Երեւանի նոր ՋԷԿ-ի հիմնարկեքը

20.03.2017 | 14:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Էրեբունի վարչական շրջանում՝ Երեւանի ՋԷԿ-ի հարակից տարածքում, այսօր տեղի է ունեցել նոր ՋԷԿ-ի կառուցման հիմնարկեքի արարողությանը, որին մասնակցել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ռենկո» ընկերության կողմից Երեւանի ՋԷԿ-ի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը (էլէկտրակայանը), պատասխանատուների հավաստմամբ, նախագծվել է ամենաժամանակակից եւ որակյալ սարքավորումների ու գիտական փորձի ներդրմամբ, որը երաշխավորում է կայանի բարձր արդյունավետությունն ու անվտանգությունը:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը եւ «Ռենկո» ընկերության գլխավոր տնօրեն Ջովաննի Ռուբինին ստորագրել են համատեղ հուշաթերթ, որը պարկուճի մեջ դրել են կառուցվող ՋԷԿ-ի հիմքում:

Ջերմաէլեկտրակայանի կառուցման ծրագիրը նախատեսում է մոտ 250ՄՎտ հզորությամբ եւ մինչեւ 53% ընդհանուր ՕԳԳ-ով համակցված ցիկլով գազային էլեկտրակայանի նախագծում, զարգացում, ֆինանսավորում, շինարարություն, շահագործում եւ տեխնիկական սպասարկում:

Ներդրումները կկազմեն շուրջ $285 մլն: Շինարարական աշխատանքները կտեւեն 26 ամիս եւ կավարտվեն 2019թ. երկրորդ կեսին: Շինարարության ընթացքում կստեղծվի 900 ժամանակավոր աշխատատեղ, իսկ շահագործման հանձնելուց հետո` շուրջ 200 մշտական եւ բարձր վարձատրվող աշխատատեղ: Նոր ջերմաէլեկտրակայանի շահագործման եւ տեխսպասարկման գործունեության տեւողությունը 20 տարի է:

Ոլորտի պատասխանատուները նշել են, որ 2019թ. կավարտվեն նաեւ Հայաստան-Իրան 400 կՎ երկշղթա երրորդ եւ Հայաստան-Վրաստան 400 կՎ նոր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի շինարարական աշխատանքները:

«Նկատի առնելով, որ 2019թ. ծրագրվում է ավարտել նաեւ այս նոր էներգաբլոկի շինարարությունը՝ այն հնարավորություն կտա Հայաստանին ապահովել հարեւան երկրներ էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիությունն ու անխափանությունը եւ դառնալ տարածաշրջանի էլեկտրաէներգետիկական շուկայի կարեւոր մասնակից»,- նշել են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունում:

Դիտում՝ 2134
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo