Գյումրիում բացվել է Ամերիաբանկի «Կումայրի» մասնաճյուղը

17.03.2017 | 17:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր Գյումրիում՝ Աբովյան փողոց 248/7 հասցեում, բացվել է Ամերիաբանկի «Կումայրի» մասնաճյուղը:

Բանկում նշել են, որ մասնաճյուղի բացմանը ներկա են եղել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը:

«Կումայրի» մասնաճյուղի բացմանը զուգահեռ մեկնարկել է «Իմ Գյումրին» արշավը, որի շրջանակում մասնաճյուղի հաճախորդներին կտրամադրվեն քարտային, վարկային եւ առցանց ծառայությունների մասով հատուկ առաջարկներ: Այս համատեքստում, մասնավորապես, թողարկվել են «Իմ Գյումրի» խորհրդանշական անվանումը կրող АrCa վճարային քարտեր, որոնք կտրամադրվեն «Կումայրի» մասնաճյուղի հաճախորդներին առանց սպասարկման վճարի եւ առանց կանխիկացման միջնորդավճարի՝ 2 տարի ժամկետով:

Բացի այդ, մասնաճյուղի հաճախորդներին կտրամադրվեն Visa Classic, Visa Gold, MasterCard Standard, MasterCard Gold դեբետային կամ կրեդիտային քարտեր, իսկ իրավաբանական անձ հաճախորդներին`Visa Business, MasterCard Business քարտեր`առանց առաջին տարվա տարեկան սպասարկման վճարի:

Բանկը տեղեկացնում է, որ «Կումայրի» մասնաճյուղի հաճախորդների համար կգործեն նաեւ վարկերի հատուկ պայմաններ, մասնավորապես, կտրամադրվեն վարկեր Ամերիաբանկում գործող տոկոսադրույքներից 0,5%-ով ցածր տոկոսադրույքով, իսկ վերաֆինանսավորման արշավի ներքո նվազեցված տոսկոսադրույքները կիջեցվեն եւս 0,25%-ով:

«Հեռահար բանկային ծառայություններից օգտվելու մշակույթը տարածելու եւ բանկային ծառայություններից օգտվելն ավելի հարմարավետ դարձնելու համար «Կումայրի»  մասնաճյուղի հաճախորդներին կտրմադրվեն անվճար ինտերնետ եւ մոբայլ բանկինգ, ինչպես նաեւ հեռախոսային բանկինգ ծառայությունները: Իրավաբանական անձանց կտրամադրվի ինտերնետ եւ մոբայլ բանկինգ` առանց առաջին տարվա սպասարկման վճարի: Նույն համատեքստում նորաբաց մասնաճյուղի տարածքում, ինչպես նաեւ Գյումրիի Ռիժկով փողոցի սկզբնամասում (Ռիժկովի փողոց, 1/2) տեղակայվել են Express banking 24/7 ծառայության ինքնասպասարկման տերմինալներները, որոնց միջոցով բանկի հաճախորդները կարող են ոչ միայն կանխիկ ելքագրել եւ մուտքագրել, այլ նաեւ առանց բանկ այցելելու իրականացնել մի շարք այլ բանկային գործարքներ: Վերոնշյալ առաջարկները գործելու են մինչեւ 2017թ. հունիսի 30-ը ներառյալ»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտում՝ 18071
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo