Յունիբանկը մոբայլ բանկինգ համակարգ է գործարկել

17.03.2017 | 16:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Յունիբանկը գործարկել է մոբայլ բանկինգ նոր համակարգը՝ բջջային հեռախոսի միջոցով բանկային հաշիվների կառավարման համար:

Ինչպես հայտնել են բանկում, մոբայլ բանկինգ ծրագիրը հնարավորություն է տալիս հաճախորդներին իրականացնել վճարումներ, վարկի մարումներ, համալրել հաշիվը եւ վճարել ծառայությունների դիմաց, այդ թվում` կատարել կոմունալ վճարումներ:

«Օգտվելով մոբայլ բանկինգ ծրագրից` հաճախորդը միշտ տեղյակ կլինի իր հաշիվներում առկա դրամական միջոցների շարժից եւ կարող է հետեւել բոլոր գործարքներին»,- ասված է հաղորդագրությունում:

Ծրագիրն աշխատում է iOS եւ Android օպերացիոն համակարգերի հիման վրա: Ծրագրի ներբեռնումը հաճախորդն իրականացնում է ինքնուրույն` App Store-ից կամ Play Market-ից:

Մոբայլ բանկինգ ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է այցելել բանկի 47 մասնաճյուղերից ցանկացածը եւ լրացնել համապատասխան դիմումի ձեւը: Միայն դիտման հնարավորությունը տրամադրվում է անվճար, իսկ սպասարկման վճարը կազմում է ամսական 2000 դրամ:

«Մոբայլ բանկինգն անընդհատ մեծացնում է հնարավորությունները եւ ապագայում ձգտում է լիարժեք փոխարինել հաճախորդի կողմից բանկ այցելելը: Յունիբանկը մշտապես համահունչ է քայլել ժամանակի հետ եւ ակտիվ զարգացրել հեռահար սպասարկման ուղիները` պարզեցնելով բանկային սպասարկման գործընթացը եւ, այդ կերպ, խնայելով իր հաճախորդների ժամանակը: Այսօր մոբայլ բանկինգն անձնական ֆինանսների կառավարման ամենաարագ եւ հարմար տարբերակներից մեկն է: Հետագայում մենք էապես կընդլայնենք համակարգով իրականացվող գործարքների տեսականին եւ կգործարկենք հաճախորդների կողմից առավել մեծ պահանջարկ վայելող ֆունկցիաները»,- նշել է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Օպերացիոն սպասարկման եւ տեղեկատվական համակարգերի տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:

Դիտում՝ 751
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai