Facebook
Google Extention
RSS
Չորեքշաբթի, Մարտ 29

Նորություններ

 

«Կամուրջ» ՈՒՎԿ-ն 2016-ին աջակցել է սահմանամերձ համայնքների 405 վարկառուի

 
 Ուրբաթ 17 Մարտ 2017
Photo: «Կամուրջ»
 

«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը շուրջ 3 տարի է՝ աջակցում է սահմանամերձ համայնքների բնակիչներին՝ արտոնություններ տրամադրելով ընկերության գրեթե բոլոր վարկատեսակների համար:

Տավուշի եւ Վայոց Ձորի մարզերի մոտ 30 սահմանամերձ համայնքների վարկառուներ օգտվում են ընկերության վարկատեսակներից՝ առանց տրամադրման եւ սպասարկման միջնորդավճարների եւ իջեցված տոկոսադրույքներով:

««Կամուրջ» վարկային կազմակերպությունը, լինելով սոցիալապես պատասխանատու ընկերություն, իր առջեւ միշտ դրել է խնդիրներ, որոնք ուղղված են բնակչության խոցելի խմբերի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը: Հայաստանի սահմանամերձ համայնքների բնակչությունը հանդիսանում է մեր երկրի սահմանների ապահովության ամենակարեւոր երաշխիքներից մեկը եւ մենք բոլորս մեր ուժերի ներածին չափով պետք է նեցուկ լինենք նրանց:

2014թ. օգոստոսին կայացվեց որոշում, ըստ որի՝ սահմանամերձ համայնքներին վարկերը տրամադրվելու էին առանց սպասարկման եւ տրամադրման վճարների եւ իջեցված տոկոսադրույքներով: Մեր այս քայլը մեծ արձագանք ստացավ եւ դրական գնահատվեց սահմանամերձ համայնքների բնակիչների կողմից»,- նշել են «Կամուրջ» ՈՒՎԿ-ի մարքեթինգի եւ հասարակության հետ կապերի բաժնում:

Ընկերությունը տեղեկացրել է, որ 2016թ. արտոնյալ պայմաններով տրամադրվել է ավելի քան 344 մլն դրամի վարկ 405 վարկառուի:

«Այսուհետ եւս շարունակելու ենք աջակցել սահմանամերձ համայնքների բնակիչներին՝ նախաձեռնելով քայլեր, որոնք կնպաստեն սահմանամերձ համայնքների զարգացմանը»,- ամփոփել են «Կամուրջ» ՈՒՎԿ-ում:

 
< Վերադառնալ
Դիտումների քանակը՝  5138
 
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ
Օր Ամիս    Տարի
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա