Facebook
Google Extention
RSS
Չորեքշաբթի, Մարտ 29

Նորություններ

 

ՀՀ մաքսակետերում ԱՊՊԱ գրասենյակներ կգործեն

 
 Հինգշաբթի 16 Մարտ 2017
Photo: Photolure
 

Հայաստանի ապահովագրական ընկերություններն ու գործակալներն այսուհետեւ կգործեն ոչ միայն մաքսային կետին հարող տարածքում, այլեւ մաքսային կետի տարածքում:

Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարությունն այսօրվա նիստում:

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանի խոսքով` նախագծի ընդունումը հիմնականում պայմանավորված է ավտոտրանսպորտային միջոցներ ներմուծողների համար առաջացող ժամանակային խնդիրներով:

«Գործող կարգով` Հայաստան մուտք գործող տրանսպորտային միջոցները, որոնք չունեն նախապես կնքված ԱՊՊԱ պայմանագրեր, պետք է դրանք կնքեն մաքսատանը հարող տարածքում: Առաջարկվող փոփոխությամբ` ԱՊՊԱ պայմանագրի կնքումը կկատարվի «մեկ կանգառ» սկզբունքով` տվյալ մաքսակետի տարածքում, որն ավելի հարմարավետ է եւ բերում է ժամանակի խնայողության»,- նշել է Վախթանգ Միրումյանը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը, կարեւորելով այս նախաձեռնությունը, հորդորել է լինել մաքսիմալ ուշադիր եւ գործել թափանցիկության սկզբունքով:

 
< Վերադառնալ
Դիտումների քանակը՝  3465
 
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 
Դեպի վերև
Banks.am-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Նորությունների արխիվ
Օր Ամիս    Տարի
Ամենաընթերցվածը
այսօրվա
շաբաթվա
ամսվա