Հայկական գինիները կներկայացվեն Դյուսելդորֆի Prowein ցուցահանդեսում

15.03.2017 | 16:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայկական 14 գինեգործական ընկերություն, Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի աջակցությամբ, մարտի 19-21-ը մեկ միասնական տաղավարով կմասնակցեն Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում անցկացվող ամենամյա Prowein 2017 ցուցահանդեսին:

Ինչպես հայտնել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից, ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության հիմնական նպատակն արտերկրյա գնորդին հայկական գինին ներկայացնելն ու սպառման շուկաներն ընդլայնելն է:

«Prowein-ը մեկ հարկի տակ է հյուրընկալում արտադրողներին, խոշոր եւ մանրածախ գնորդներին, վերամշակման համար անհրաժեշտ հումք եւ սարքավորումներ արտադրողներին, ինչը հնարավորություն է ընձեռում հիմնել նոր գործարար կապեր, ինչպես նաեւ ծանոթանալ վերամշակման նորագույն տեխնոլոգիաներին եւ գլոբալ շուկանների հիմնական միտումներին»,- ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ փետրվարի վերջին հայկական գինիները Գերմանիայի Նոյշտադ քաղաքում կայացած Mundus Vini 20th Grand International Wine Awards մրցանակաբաշխությունում արժանացել էին 10 ոսկե եւ 13 արծաթե մեդալների:

Դիտում՝ 41896
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai