«Էյր Արմենիա»-ում խոշոր չափի յուրացման փորձ է բացահայտվել

15.03.2017 | 13:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է «Էյր Արմենիա» ընկերության` պետական տուրքի առանձնապես խոշոր չափի յուրացման փորձը:

Ինչպես հայտնել է ՊԵԿ Իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ Սամվել Սինանյանը, «Էյր Արմենիա»-ն 2014-2016 թթ. գանձել է ավիատոմսի արժեքի մեջ մտնող ֆիզիկական անձանց ելքի համար պետական բյուջե վճարման ենթակա պետտուրքի գումարները, սակայն, խախտելով կառավարության որոշման պահանջները, 3 բանկային օրվա ընթացքում դրանք չի վճարել պետական բյուջե:

«Ընկերությունը յուրացրել է այդ միջոցները՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ 683,7 մլն դրամի վնաս, որը տույժերով կազմել է շուրջ 1,5 մլրդ դրամ»,- ասված է հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Դիտում՝ 2696
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo