Ստեղծվում է հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ

15.03.2017 | 12:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը եւ Հայաստանի «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը նախօրեին համաձայնագիր են ստորագրել՝ ստեղծելու հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ։

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում նշել են, որ կողմերը մտադիր են մշակել ներդրումային գրավչություն ունեցող ծրագրեր` նպաստելով երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական եւ ներդրումային համագործակցության խորացմանը եւ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական տարածքում ինտեգրմանը: Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ռուսաստան կատարած այցի շրջանակում:

«Ուրախ ենք համագործակցել Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի հետ, որի միջազգային փորձը ներդրումային փոխգործակցության ոլորտում հայ-ռուսական համատեղ ծրագրերի արդյունավետության բարձրացման տեսանկյունից շատ կարեւոր է։ Վստահ ենք, որ մեր համատեղ ներդրումները կխթանեն Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսության հետագա ինտեգրումը, առեւտրաշրջանառության աճը եւ երկու երկրներ բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումը»,- ասել է «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը։

Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի գործադիր տնօրեն Կիրիլ Դմիտրեւը եւս ողջունել է հիմնադրամի ստեղծումը:

«Հայաստանը Ռուսաստանի կարեւոր առեւտրատնտեսական գործընկերն է, այդ թվում՝ ԵԱՏՄ-ում։ Ստեղծվելիք հիմնադրամը կնպաստի մեր երկրների տնտեսության հետագա զարգացմանը տարբեր նախագծերի իրականացման շնորհիվ այնպիսի գերակա ոլորտներում, ինչպիսիք  են գյուղատնտեսությունը, արդյունաբերական արտադրությունը, տրանսպորտային, լոգիստիկ ենթակառուցվածքները»,- ասել է Կիրիլ Դմիտրեւը:

Դիտում՝ 657
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai