Երեւանում արեւային էներգիայի իրազեկման կենտրոն է բացվել

13.03.2017 | 15:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Արփի Սոլար» ընկերությունը մարտի 10-ին Երեւանում արեւային էներգիայի իրազեկման կենտրոն է բացել: Այն հիմնվել է «Ագբա Լիզինգ» եւ «Գլոբալ Կրեդիտ» ընկերությունների ֆինանսական գործընկերությամբ:

«Արփի Սոլար»-ում նշել են, որ նորաբաց կենտրոնը նպատակ ունի խրախուսել վերականգնվող էներգիայի օգտագործումը՝ հանուն երկրի կայուն ապագայի:

«Արփի Սոլար»-ը կիրականացնի նաեւ ուսուցողական դասընթացներ ու փորձի փոխանակման ժամերի միջոցով կնպաստի հասարակության կողմից արեւային էներգիային նախապատվություն տալուն:

«Հայաստանն ունի արեւային էներգիայի օգտագործման հսկայական ռեսուրսներ, եւ «Արփի Սոլար»-ը երկրում այս ոլորտը զարգացնողների շարքում առաջիններից է: Խրախուսում եմ նման իրազեկման կենտրոնի բացումը, քանի որ կա արեւային էներգիայի մասին տեղեկատվության պակաս, որը վստահ եմ՝ «Արփի Սոլար»-ը կլրացնի»,- ասել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

Կենտրոնի հիմնադիր տնօրեն Հայկ Չոբանյանը, կարեւորելով «Ագբա Լիզինգ»-ի եւ «Գլոբալ Կրեդիտ»-ի ներգրավվածությունն արեւային էներգետիկայի զարգացման գործում, համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով կապահովեն արեւային էներգիայի տարածաշրջանային զարգացումը։

«Արեւային էներգիայի կիրառման արդյունքն այնքան մեծ է, որ դրա հետեւանքները անգնահատելի են երկրի էներգետիկ անվտանգության հարցում: Մեր գործունեության առաջին ամիսները կնվիրվեն ՀՀ յուրաքանչյուր մարզում իրազեկման կենտրոնի բացմանը, եւ առաջինը կլինի Շիրակի մարզը»,- նշել է Հայկ Չոբանյանը:

Դիտում՝ 5121
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai