Ապրիլի 1-ից կգործեն Բրյուսել-Երեւան-Բրյուսել կանոնավոր չվերթները

10.03.2017 | 10:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Բրյուսել-Երեւան-Բրյուսել երթուղով երկու շաբաթը մեկ անգամ ոչ կանոնավոր չվերթներ իրականացնող «Բրասելս Էյրլայնզ» ավիաընկերությունը (կազմակերպիչ` «ԱրմՎինգս» տուրօպերատոր) ապրիլի 1-ից կանոնավոր չվերթներ կիրականացնի:

Ինչպես հայտնել են ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, համապատասխան թույլտվությունն ընկերությունը ստացել է 2016թ. դեկտեմբերի 10-ին:

«Բրասելս Էյրլայնզ» ավիաընկերությունն ապրիլի 1-ից հունիսի 24-ը եւ սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 28-ը «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքներ կիրականացնի շաբաթական մեկ անգամ՝ կիրակի օրերին:

Իսկ հուլիս 1-ից սեպտեմբերի 2-ը նույն օդանավակայանից չվերթները կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ չորեքշաբթի եւ կիրակի օրերին:

Քաղավիացիայում նշել են, որ ամառային նավիգացիոն շրջանում չվերթների հաճախականությունն ավելացնում են նաեւ մի շարք այլ ավիաընկերություններ, այդ թվում՝ «Աէրոֆլոտ»-ը, «Ավստրիական ավիաուղիներ»-ը, «Էյր Ֆրանս»-ը, «Ֆլայ Դուբայ»-ը, «Էյր Արաբիա»-ն, «Լոտ լեհական ավիաուղիներ»-ը:

Ուղեւորահոսքի աճին զուգահեռ՝ չվերթների հաճախականությունն ավելացրել էին նաեւ «Պոբեդա»-ն, «Քաթար Էյրվեյզ»-ը եւ այլ ավիաընկերություններ:

Դիտում՝ 3401
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai