ՎՏԲ-Հայաստան Բանկը գարնանային տոներին նվիրված ակցիա է գործարկել

07.03.2017 | 12:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը կանանց տոներին նվիրված ակցիա է գործարկել, որի շրջանակում առաջարկվում է սպառողական ապրանքներն ապառիկով ձեռք բերել ավելի մատչելի պայմաններով:

Ինչպես նշել են բանկում, մինչեւ մայիսի 31-ը կատարելով գնումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի գործընկեր առեւտրային կետերում եւ ձեւակերպելով գնումները բանկի ապառիկ վարկավորման միջոցով, հաճախորդները կստանան ապրանքի արժեքից մինչեւ 5% զեղչ` գումարած խանութում գործող հավելյալ զեղչերին:

Ապառիկ վարկը ձեւակերպվում է հենց առեւտրային կետում, որի համար հարկավոր է ներկայացնել անձնագիր եւ հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ), իսկ ուժային կառույցների աշխատակիցների դեպքում՝ նաեւ անձը հաստատող վկայական կամ աշխատավարձի մասին տեղեկանք:

Վարկի գումար կազմում է 30 հազ. դրամից մինչեւ 1,5 մլն դրամ, ժամկետը՝ 3 ամսից մինչեւ 5 տարի:

Վարկը ստանալու համար կարող են դիմել 21 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ բոլոր ֆիզիկական անձիք, եւ վարկի մարման պահին վարկառուի տարիքը պետք է չգերազանցի 65 տարին:

Ապառիկ վարկավորման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ այստեղ:

Դիտում՝ 12510
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai